Իրադարձություններ Հայաստանում
Տեսակոնֆերանս «Այրվածքներ և ցրտահարություն» թեմայով
Հունվարի 25-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում «Այրվածքներ և ցրտահարություն» թեմայով տեղի ունեցավ «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի այս տարվա առաջին տեսակոնֆերանսը: Տեսակոնֆերանսին հնարավորություն ունեցան մասնակցելու ո՛չ միայն երեւանաբնակ բժիշկները, այլ նաեւ հայաստանյան մարզերի տարբեր բժշկական կենտրոնների բժիշկներ: Հանդիպմանը մասնագետները քննարկեցին այրվածքների եւ ցրտահարությունների բուժմանը վերաբերող հրատապ խնդիրներ: Տեսակոնֆերանսը վարում էր ՀՀ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի Այրվածքային բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի ասիստենտ Կարինե Բաբայանը:
Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյան
– Տիկին Շիրինյան, վերջին տարիներին գրադարանում իրականացվում է մասնագիտական տարբեր թեմաներով առցանց սեմինարներ: Նման ձեւաչափով դասախոսությունները որքանո՞վ են կարեւոր եւ այս ընթացքում ինչպիսի՞ արդյունքներ են գրանցվել:
– Տեսահաղորդակցությունը հնարավորություն է տալիս մասնագետների համար ստեղծել վիրտուալ լսարան: Նման ձեւաչափով կապը հնարավորություն է ընձեռում կազմակերպել մասնագիտական դասախոսոություններ, սեմինարներ, գիտաժողովներ, հանդիպումներ, քննարկումներ նրանց համար, ովքեր տվյալ պահին ֆիզիկապես գտնվում են տարբեր վայրերում: Մեր գրադարանում առցանց դասախոսությունները գործում են 2014 թվականից, երբ կապ ստեղծվեց երկու մարզային կլինիկաների հետ: Ներկայում համագործակցում ենք տասից ավելի մարզային հիվանդանոցների եւ բուժհաստատությունների հետ: Այսօր հնարավորություն ունենք կազմակերպել սեմինարներ արտերկրի դասախոսների ներգրավվմամբ, իսկ վիրտուալ կապով մասնագիտական դասընթացներին մասնակցում են և՛ Երեւանի, և՛ մարզային բժիշկները: 2017 թ. կազմակերպել ենք թվով տասը սեմինար, որին մասնակցել են շուրջ 500 բժիշկ: Իրականացված աշխատանքները փաստում են, որ «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում կազմակերպված սեմինարները մեր ոլորտում շատ արդյունավետ են եւ հեռանկարային:
Հայաստանում «Հեռաուսուցում եւ խորհրդատվություն» ծրագրի համակարգող Սուսաննա Աղայան
– Եռամյա գործունեության ընթացքում ունեցել ենք 70-ից ավելի առցանց տեսակոնֆերանս: Ծրագրի անհրաժեշտությունը Հայաստանի մարզային բժիշկներին առցանց մասնագիտական կրթության կատարելագործման և արդի նորություններին ծանոթանալու հնարավորությունն է: Օրինակ, այսօր դասախոսությանը հնարավորություն ունեն մասնակցելու ութ մարզային հիվանդանոց: Մեր սեմինարներին ո՛չ միայն Հայաստանի առաջատար մասնագետներն են ներկայացել դասախոսություններով, այլեւ արտերկրի բժիշկները ԱՄՆ-ից և Եվրոպայից:
Առիթը բաց չթողեցինք` մեր ընթերցողների համար ստանալու մի քանի հաճախ տրվող հարցերի պատասխաններ, և դիմեցինք օրվա բանախոս ՀՀ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի Այրվածքային բաժանմունքի վարիչ, Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի ասիստենտ Կարինե Բաբայանին:
– Որո՞նք են ցրտահարությունների եւ այրվածքների արտաքին ազդակները եւ օրգանիզմում հյուսվածքների վնասվածքներն ինչպե՞ս են դրսեւորվում:
– Երկու դեպքում վնասվում են մաշկի հյուսվածքները, թեպետ ցրտահարությունների դեպքում հյուսվածքներն առավել խորն են վնասվում:
Այրվածքների դեպքում արտաքին ազդակներից են ջերմությունը, տաքությունը, իսկ ցրտահարությունների պարագայում՝ սառնությունը, ցածր ջերմաստիճանը: Վնասման նման արտաքին ազդակները երկու դեպքում էլ ջերմությունն է: Թեև տարբեր երկրներում այրվածքների եւ ցրտահարությունների դասակարգումը տարբեր է, հիմնականում տարաբաժանվում է հինգ աստիճանի. առաջին, երկրորդ, երրորդ (որոշ երկրներում այվածքների ժամանակ նաև` երրորդ A և B), եւ չորրորդ աստիճանի: Քիմիական եւ էլեկտրաայրվածքների դեպքում A, B դասակարգումը բացակայում է: Առաջին աստիճանի՝ մակերեսային, այրվածքներն արտահայտվում են մաշկի կարմրությամբ, երկրորդ աստիճանի այրվածքները դրսեւորվում են վերնամաշկի կարմությամբ, կնճռոտությամբ, երբեմն այրված հատվածում հեղուկով լցված պարկեր են առաջանում:
Երրորդ աստիճանի դեպքում մաշկի տակ նույնպես առաջանում են պարկեր` թափանցիկ հեղուկով լցված: Երրորդ A աստիճանը բնութագրվում է պարկերի խիտ հեղուկի առկայությամբ, իսկ՝ B աստիճանը դրսեւորվում է առավել խորը վնասված շերտերով, երբեմն վնասելով ընդհուպ` մկանները: Չորրորդ կարգի վնասվածքի խորությունը հասնում է մինչև ճարպային հյուսվածք, մկաններ եւ ոսկրեր: Նույն համեմատական բնութագիրը ցրտահարությունների դեպքում է: Առաջին աստիճանի ցրտահարությունների ժամանակ առաջանում է մաշկի գունատություն կամ կարմություն, որոնք անցնում են, երբ պատճառը վերանում է (ցրտից անցում դեպի տաք): Երկրորդ աստիճանի դեպքում մաշկի վրա առաջանում են հեղուկով լցված պարկեր և ավելի խորը շերտեր են վնասվում` նաև ճարպային հյուսվածքը: Չորրորդ աստիճանի ցրտահարության դեպքում մահանում են վնասված ճարպային հյուսվածքները, մկաները եւ ոսկրերը:
Սովորաբար, ցրտահարության ժամանակ վնասվում են վերին եւ ստորին վերջույթները, քիթը, ականջը, իսկ այրվածքների դեպքում` այն հատվածը, որին անմիջապես ազդում է ագենտը: Ցրտահարությունների միակ պատճառը ցուրտ ագենտն է, իսկ այրվածքները բազմապատճառային են՝ ջերմային, էլեկտրական, ճառագայթային (արեւ, ռենտգեն, սարքեր եւ այլն), քիմիական և տաք հեղուկներ:
– Որո՞նք են կենցաղում այրվածքների առաջացման հիմնական պատճառները:
– Կենցաղում այրվածքները, սովորաբար, խոհանոցային են (տաք թեյ, սուրճ, ճաշ, կաթսա, ջեռոց եւ այլն), որոնց դեպքում առավել խոցելի են երեխաները, տուժում են նաեւ տնային տնտեսուհիները: Հանդիպում են նաեւ անզգուշությունից առաջացած էլեկտրաայրվածքներ: Մեծահասակները հիմնականում հրդեհներից առաջացած այրվածքներից են վնասվում (գազի արտահոսք, հոսանքի հարված եւ այլն):
– Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն:
– Այրվածքների դեպքում անհրաժեշտ է սառը ջուր` ըստ ֆիզիկայի օրենքի (ջերմությունը պետք է մարմնից դուրս գա): Չի կարելի այրված հատվածում քսել ձեթ, տոմատի եւ ատամի մածուկներ, աղ, կարտոֆիլ, չիչխանի յուղ: Այրվածքի ժամանակ գանգատներն ակնհայտ են և տուժողն անմիջապես դիմում է բժշկի, ինչն այդպես չէ ցրտահարության դեպքում, որն աստիճանաբար է զգացնել տալիս եւ մարդը բժշկի է դիմում ավելի խորը ցրտահարության ժամանակ, երբ վնասված են հյուսվածքային խորը շերտերը եւ գործը կարող է հասնել անդամահատության (ամպուտացիա):
Ցրտահարության վնասի նախանշաններն են. ծակծկոցի զգացում, մաշկի գունատություն, կապույտ երանգ` ցիանոզ: Ցրտահարված մարդկանց պետք է անմիջապես տեղափոխել տաք սենյակ, աստիճանաբար ջերմաստիճանը բարձրացնող ջրի մեջ պահել վնասված մաշկը եւ կատարել հյուսվածքի մերսում ներքեւից վերեւ ուղղությամբ: Չի կարելի ցրտահարված մաշկին սառը շփում կատարել: Անհրաժեշտ է տաք թեյ խմել: Չի կարելի սպիրտ պարունակող հեղուկ օգտագործել, քանի որ` լինելով անոթալայնիչ, սկզբում այն ապահովում է արյունատար անոթների արագ սնուցումը, իսկ դրան հաջորդող անոթների նեղացման, սեղմման արդյունքում կարող են բարդություններ զարգանալ:
– Ցրտահարությունների եւ այրվածքների պարագայում մարմնի ո՞ր հատվածներն են առավել խոցելի:
– Այրվածքների դեպքում վերջույթներից` դեմքը, իսկ ցրտահարությունների ժամանակ վերջույթներից՝ ձեռքերը, ոտքերը, քիթը, ականջը: Շատ կարեւոր է ձմռանը խուսափել նեղ եւ սեղմող կոշիկներից, որպեսզի անոթների արյան սնուցումը չխանգարվի: Հարկավոր է ընտրել հաստ ներբանով կոշիկ, որպեսզի ձյան սառը շերտի հետ շփումից ոտնաթաթը հնարավորին բարձր լինի:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն